Զարիֆն ու Մուգերինին ընդգծեցին ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը
https://parstoday.ir/hy/news/iran-i77417-Զարիֆն_ու_Մուգերինին_ընդգծեցին_ՀԳՀԾ_ի_լիարժեք_գործադրումը
ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծեցին ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 04:16 Asia/Tehran
  • Զարիֆն ու Մուգերինին ընդգծեցին ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրումը

ԻԻՀ ԱԳ նախարարն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատուն ընդգծեցին ՀԳՀԾ-ի լիարժեք գործադրման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ու ԵՄ արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին հինգշաբթի օրը Հռոմում մտքերի փոխանակում կատարեցին տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Հանդիպումը կայացավ փակ դռների հետևում:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Միջինարևելյան երկխոսությունների միջազգային 3-րդ համաժողովին մասնակցելու նպատակով, Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոյի պաշտոնական հրավերով հինգշաբթի օրը Հռոմ է ժամանել:

Իտալիայի ԱԳ նախարար Անջելինո Ալֆանոն հինգշաբթի օրը Զարիֆի հետ հանդիպման ժամանակ ընդգծելով ՀԳՀԾ-ն լիարժեքորեն գործադրելու անհրաժեշտությունն, ասել է. «ԵՄ-ն ՀԳՀԾ-ի հանդեպ լիովին դրական հայացքով ընդգծում է դրա հանդեպ բոլոր կողմերի հավատարմության անհրաժեշտությունը»: