Զարիֆ.«Աֆղանստանում հակամարտությունը ռազմական լուծում չունի»
https://parstoday.ir/hy/news/iran-i77451-Զարիֆ._Աֆղանստանում_հակամարտությունը_ռազմական_լուծում_չունի
Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Աֆղանստանում հակամարտությունը ռազմական լուծում չունի և այդ կապակցությամբ պետք է համապարփակ ռազմավարություն մշակել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 01, 2017 13:31 Asia/Tehran
  • Զարիֆ.«Աֆղանստանում հակամարտությունը ռազմական լուծում չունի»

Իրանի արտգործնախարարն ընդգծել է, որ Աֆղանստանում հակամարտությունը ռազմական լուծում չունի և այդ կապակցությամբ պետք է համապարփակ ռազմավարություն մշակել:

Բաքվում կայացած «Ասիայի սիրտը» 7-րդ համագումարում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Աֆղանստանում ճգնաժամի կարգավորման ռազմավարության բացակայությունը կայուն խաղաղության հաստատման ճանապարհին գոյություն ունեցող խնդիրներից է համարել: Նա հավաստիացրել է, որ վերջին տարիների ընթացքում տարբեր ոլորտներում Աֆղանստանը լավ ձեռքբերումներ է ունեցել, սակայն  պայքարել է արտաքին ոտնձգությանն ու ԻԼԻՊ-ի սպառնալիքի դեմ:

ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը լուրջ սպառնալիք բնութագրելով տարածաշրջանի ու Աֆղանստանի կայունության ու անվտանգության համար, Զարիֆը նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրների համագործակցությամբ հնարավոր կլինի կանխել այդ սպառնալիքը:

Կարևորելով Աֆղանստանում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը, Զարիֆը նշել է, որ դեպի Եվրոպա թմրանյութի մաքսանենգման դեմ պայքարում Իրանը համագործակցում է Աֆղանստանի հետ և ձգտում է հիմնական ճանապարհ գտնել այդ հարցին վերջնական լուծում տալու համար:

Ուրբաթ առավոտյան Բաքվում կայացել է «Ասիայի սիրտը» 7-րդ համագումարը, Աֆղանստանում անվտանգությունն ամրապնդելու և այդ երկրի հետ հարաբերություններն ընդլայնելու թեմայով:

: