Ռոհանի.«Սիսթան ու Բալուչեսթան նահանգը լեգենդների օրրանն ու Իրանի սահմանների պահապանն է»
Շաբաթ դեկտեմբերի 2-ին Սիսթան ու Բալուչեսթան նահանգի Զաբոլ քաղաքի ժողովրդի հետ հանդիպմանը, Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին միասնության պահպանումը համարել է Իրանի հպարտությունն, ասելով.«Սիսթան ու Բալուչեսթան նահանգը լավագույնս պահպանել է միասնությունը և սահմանապահության առաքելությունը»:
Նշելով, որ Իրանում բոլորը հպարտ են իրանցի և մուսուլման լինելու համար, նախագահ Ռոհանին ավելացրել է.«Որոշ ուժեր կրոնական ու ազգային խտրականություն ու ահաբեկչություն են տարածաշրջանի երկրներ ՝ ի բացառյալ Իրան բերել: Չափավոր Իսլամի շնորհիվ, Իրանում տարաձայնությունների ու ահաբեկչության համար ենթահող չի եղել»:
«Իրանը ձգտում է հարևան երկրների, Իսլամական ու արաբական աշխարհի հետ հարաբերությունների զարգացմանը».-ավելացրել է Հասան Ռոհանին:
ԻԻՀ նախագահը շաբաթ օրը Սիսթան ու Բալուչեսթան նահանգ է այցելել: Նախագահ Հասան Ռոհաին լինելու է նաև Զահեդանում և Չաբահարում: