Զարիֆ. Տարածաշրջանի անվտանգությունն ապահովվելու է հարևանների միասնականությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i77563-Զարիֆ._Տարածաշրջանի_անվտանգությունն_ապահովվելու_է_հարևանների_միասնականությամբ
ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Տարածաշրջանի անվտանգությունն ապահովվելու է հարևանների միասնականությամբ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 04:09 Asia/Tehran
  • Զարիֆ. Տարածաշրջանի անվտանգությունն ապահովվելու է հարևանների միասնականությամբ

ԻԻՀ ԱԳ նախարարն ասել է. «Տարածաշրջանի անվտանգությունն ապահովվելու է հարևանների միասնականությամբ»:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը շաբաթ գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ գրել է. «Տարածաշրջանում անկայունության ակունքն այն համոզմունքն է, թե անվտանգությունը կարող է դրսից հաստատվել, մինչդեռ անվտանգությունն իրականություն է դառնում տարածաշրջանում հարևանների միասնականությամբ»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ավելի վաղ՝ հինգշաբթի երեկոյան, Հռոմում գումարված Միջինարևելյան երկխոսությունների միջազգային նիստում հայտարարել էր. «Սիրիայում Իրանի ներկայությունն այդ երկրի կառավարության պաշտոնական դիմումի համաձայն է»:

ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է, որ տարածաշրջանի որոշ երկրներ այն պատկերացումն ունեն, թե հարևանների հետ համագործակցության փոխարեն հնարավոր է զենքի միջոցով անվտանգություն գնել:  «Միմյանց հետ համագործակցելով, Միջին Արևելքի տարածաշրջանն ապրելու համար ապահով վայր պիտի դարձնենք», ասել է նա: