Ռոհանի. ԻԻՀ համակարգը պարտական է ուսանողներին
https://parstoday.ir/hy/news/iran-i77571-Ռոհանի._ԻԻՀ_համակարգը_պարտական_է_ուսանողներին
ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ԻԻՀ համակարգը պարտական է ուսանողներին ու երիտասարդներին: Նա հավելել է. «Ուսանողությունը հոգևորականության ու ժողովրդի կողքին հեղափոխության համար իր կուրծքը վահան դարձրեց»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 03, 2017 04:13 Asia/Tehran
  • Ռոհանի. ԻԻՀ համակարգը պարտական է ուսանողներին

ԻԻՀ նախագահն ընդգծել է, որ ԻԻՀ համակարգը պարտական է ուսանողներին ու երիտասարդներին: Նա հավելել է. «Ուսանողությունը հոգևորականության ու ժողովրդի կողքին հեղափոխության համար իր կուրծքը վահան դարձրեց»:

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին Իրանի հարավ-արևելյան Սիսթան և Բալուչեստանի համալսարանում ուսանողության օրվա հանդիսության ժամանակ նշելով, որ ուսանողներին իսլամական ու ազգային արժեքների պաշտպանն են ընդգծել է. «Իրանի համալասարանները պետք է համագործակցեն միմյանց ու աշխարհի գիտական կենտրոնների հետ»:

Իրանում դեկտեմբերի 7-ին նշվում է ուսանողության օրը: 1953 թվականին ԱՄՆ-ի ժամանակի նախագահի տեղակալ Ռիչարդ Նիքսոնի Իրան կատարած այցի հետ միաժամանակ ուսանողությունն ի նշան բողոքի  Իրանում ԱՄՆ-ի միջամտությունների դեմ, ցույց կազմակերպեց, որը ճնշվելով Փահլևիի ռեժիմի զորայինների միջոցով Թեհրանի համալսարանի դիմաց երեք ուսանողների նահատակության պատճառ դարձավ:

Ռոհանին ընդգծել է, որ ԻԻՀ-ն այսօր տարածաշրջանի խնդիրների կարգավորման հիմնասյունն է համարվում: Նա հավելել է. «ԻԼԻՊ-ին պարտության մատնելով Իրաքի ու Սիրիայի ժողովուրդների կողքին Իրանի կատարած աշխատանքը մեծ սադրանքին վերջակետ դրեց»:

ԻԻՀ նախագահն այսօր աշխարհի 27 երկրների պաշտոնատարների ներկայությամբ կատարելու է Չաբահարի «Շահիդ Բեհեշթի» նավահանգստի առաջին բլոկի բացումը: