Ռոհանի. «Տարածաշրջանի խնդիրների լուծումը երկխոսություն է պահանջում, ոչ թե օտարերկրյա միջամտություն»
ԻԻՀ նախագահը հստակեցրել է. «Տարածաշրջանի խնդիրները կարող են կարգավորվել երկխոսության միջոցով և զենքի ու օտարերկրյա միջամտության կարիք չկա»:
Այսօր Իրանի հարավարևելյան Չաբահար քաղաքում ունեցած ելույթում , ընդգծելով ,որ յուրաքանչյուր երկրի հզորությունը կախված է տարածաշրջանային հզորությունից, Հասան Ռոհանին նշել է.«Եթե տարածաշրջանը լինի ապահով ու հզոր, դրանից բոլորը կշահեն»:
Գործակցությունը տարածաշրջանում միասնության ու համերաշխության սկզբնակետը հանարելով, Իրանի նախագահն ասել է.«Տարածաշրջանում ոչ մի երկիր չի կարող պնդել թե ինքը գերակայում է, և մյուս երկրները պետք է ենթարկվեն իրեն, քանի որ գերտերություններն էլ չկարողացան հասնել իրենց այդ ցանկությանը»:
Նշելով, որ Աֆրիկայի, Հնդկական թերակղզու և Ասիայի հեռավոր շրջանների տարբեր մշակույթներ հավասար ու ընդհանուր են , նախագահ Ռոհանին ասել է.«Եթե տարբեր երկրներ կարողանան ռելսային ու նավահանգստային ճանապարհների միջոցով լինել միմյանց կողքի և հետապնդել ընդհանուր շահեր, կդառնան ավելի միասնական ու համերաշխ»:
«Ընդհանուր շահերը կնպաստեն տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը». նշել է Ռոհանին հավելելով՝ եթե տարածաշրջանի բոլոր երկրները միավորվեն և ընդհանուր շահեր հետապնդեն, դա կնպաստի համերաշխության հաստատմանը և անվտանգության ամրապնդմանը»: