Ղասեմի.«Իրանի հրթիռային ծրագիրը բանակցության ենթակա չէ»
https://parstoday.ir/hy/news/iran-i77665-Ղասեմի._Իրանի_հրթիռային_ծրագիրը_բանակցության_ենթակա_չէ
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտպանական ու հրթիռային ծրագրերին հետևելը Իրանի իրավունքն է և բանակցության ենթակա թեմա չէ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2017 06:59 Asia/Tehran
  • Ղասեմի.«Իրանի հրթիռային ծրագիրը բանակցության ենթակա չէ»

ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտպանական ու հրթիռային ծրագրերին հետևելը Իրանի իրավունքն է և բանակցության ենթակա թեմա չէ:

«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի հրթիռային ծրագրի շուրջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցության ցանկության մասին Բահրամ Ղասեմին ասել է.«Ֆրանսիայի պաշտոնատարները պետք է ավելի շատ վերլուծեն իրենց   հայտարարությունները, որովհետև ԻԻՀ անշուշտ չի բանակցելու իր հրթիռային ու պաշտպանական հարցերի շուրջ»:

ԻԻՀ պաշտպանական ծրագրերի դադարեցումը պահանջող Վաշինգտոնի քաղաքականության շրջանակում, վերջերս Մակրոնն  առաջարկել է Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության մրչանակում քննարկել նաև Իրանի հրթիռային հարցը:

ԻԻՀ պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանական, այդ թվում նաև հրթիռային ծրագրերը կարմիր գիծ են համարվում ԻԻՀ համար և Իրանի պաշտպանական ու հրթիռային քաղաքականությունները միտված են երկրի պաշտպանությանն ու տարածաշրջանի անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանմանը: