Ղասեմի.«Իրանի հրթիռային ծրագիրը բանակցության ենթակա չէ»
ԻԻՀ արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ պաշտպանական ու հրթիռային ծրագրերին հետևելը Իրանի իրավունքն է և բանակցության ենթակա թեմա չէ:
«Ֆարս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում, Իրանի հրթիռային ծրագրի շուրջ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի բանակցության ցանկության մասին Բահրամ Ղասեմին ասել է.«Ֆրանսիայի պաշտոնատարները պետք է ավելի շատ վերլուծեն իրենց հայտարարությունները, որովհետև ԻԻՀ անշուշտ չի բանակցելու իր հրթիռային ու պաշտպանական հարցերի շուրջ»:
ԻԻՀ պաշտպանական ծրագրերի դադարեցումը պահանջող Վաշինգտոնի քաղաքականության շրջանակում, վերջերս Մակրոնն առաջարկել է Իրան-Վեցյակ միջուկային համաձայնության մրչանակում քննարկել նաև Իրանի հրթիռային հարցը:
ԻԻՀ պաշտոնատարները բազմիցս հայտարարել են, որ պաշտպանական, այդ թվում նաև հրթիռային ծրագրերը կարմիր գիծ են համարվում ԻԻՀ համար և Իրանի պաշտպանական ու հրթիռային քաղաքականությունները միտված են երկրի պաշտպանությանն ու տարածաշրջանի անվտանգության, խաղաղության ու կայունության պահպանմանը: