Շամխանի.«ԻԼԻՊ-ի դեմ պայքարը շարունակվում է անվտանգության, մշակույթի ու հավատքի ոլորտներում»
Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին երկուշաբթի օրը Թեհրանում Իրաքի իսլամական գերագույն խորհրդի նախագահ Շեյխ Հեմամ Համուդիի հետ հանդիպման ժամանակ նշել է.«Իրաքի ժողովրդի, անվտանգության ու ժողովրդական ուժերի,մասնավորապես «Հաշդ Ալ Շաաբի»-ի դիմադրության արդյունքում ոչնչացվեց տարածաշրջանի դեմ ուղղված մեծագույն սպառնալիքը համարվող ԻԼԻՊ-ը»:
Նշելով, որ Սիոնիստական ռեժիմի հետ մի արևմտյան երկրի նախագահի քայլ պահելը և «Հաշդ Ալ Շաաբի»-ի կազմալուծման կապակցությամբ նրա պնդումը ցույց են տալիս, որ նոր սադրանքներ են նյութվում տարածաշրջանում ահաբեկչության ու անապահովության վերականգման համար, Շամխանին ասել է.«Իրաքի իշխանությունների խոհեմ քայլերը թույլ չեն տա օտարերկրյա սադրանքները վնասեն այդ երկրի ներքին անվտանգությանն ու միասնությանը»:
Իրաքի իսլամական գերագույն խորհրդի նախագահ Շեյխ Հեմամ Համուդին իր հերթին բարձր է գնահատել Իրաքում ու տարածաշրջանում ահաբեկչական խմբավորումների դեմ մղվող պայքարում Իրանի արժեքավոր դերակատարությունը: «Իրաքը չնայած անվտանգության ու տնտեսական խնդիրների առկայությանը, մեծ հաղթանակներ արձանագրեց և այս գործընթացը կշարունակի իր իրական դաշնակիցների օգնությամբ», ասել է նա: