Սալեհի.«Մի խումբ երկրներ փորձում են խափանել ՀԳՀԾ-ն»
https://parstoday.ir/hy/news/iran-i77793-Սալեհի._Մի_խումբ_երկրներ_փորձում_են_խափանել_ՀԳՀԾ_ն
Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գործնական համաձայնագիր է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է.«Մի խումբ երկրներ փորձում են խափանել ՀԳՀԾ-ն, բայց առ այսօր նրանք չեն կարողացել ինչ-որ քայլ անել »:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 14:23 Asia/Tehran
  • Սալեհի.«Մի խումբ երկրներ փորձում են խափանել ՀԳՀԾ-ն»

Նշելով, որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը գործնական համաձայնագիր է, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ընդգծել է.«Մի խումբ երկրներ փորձում են խափանել ՀԳՀԾ-ն, բայց առ այսօր նրանք չեն կարողացել ինչ-որ քայլ անել »:

Իսլամական միասնության 31-րդ միջազգային  համաժողովի շրջանակում Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի կապակցությամբ Ալի Աքբար Սալեհին ասել է, որ ինչպես եվրոպացիները, Ռուսաստանը և Չինաստանը պաշտպանել են ՀԳՀԾ-ն, այս համաձայնագիրը կպահպանվի»:

Սալեհին հավելել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը նպաստում է միջուկային զենքերի չտարածման պայմանագրի (NPT) ամրապնդմանը, ինչը բխում է Իրանի և միջազգային հանրության շահերից»:

Անդրադառնալով տարածաշրջանի ճգնաժամերին, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը նշել է.«Այս իրավիճակը տարածաշրջանում ճգնաժամ հարուցող երկրների վնասին կլինի և նրանք ավելի կընկղմվեն իրենց ստեղծած ճգնաժամի մեջ»: