Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/iran-i77809-Ռոհանին_իսլամական_երկրների_ղեկավարներին_շնորհավորել_է_Իսլամի_մեծ_մարգարեի_ծննդյան_օրվա_կապակցությամբ
ԻԻՀ նախագահը իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում շնորհավորել է Մոհամմեդի՝ բարության ու գթության մարգարեի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ:
(last modified 2026-04-26T14:16:06+00:00 )
Դեկտեմբեր 05, 2017 15:06 Asia/Tehran
  • Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ

ԻԻՀ նախագահը իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում շնորհավորել է Մոհամմեդի՝ բարության ու գթության մարգարեի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ:

Շնորհավորական ուղերձներում , ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել,որ մուսուլմանական  ժողովուրդների  եղբայրությունն ու միասնությունը հիմնված  կլինի Մոհամմեդ մարգարեի  վեհ արժանիքների ու վարքագծի և Սուրբ Ղուրանի ուսմունքների վրա և առավել քան երբևէ կամրապնդվի իսլամական երկրների ղեկավարների կրկնակի ջանքերի շնորհիվ:

Ընդգծելով թաքֆիրական ու ծայրահեղական գաղափարներին դիմակայելու իսլամական երկրների կարևոր առաքելությունը, նախագահ Ռոհանին հավելել է.«Իսլամական ժողովուրդները միասնականությամբ ու համերաշխությամբ պետք է արդարություն , խաղաղություն ու կայունություն տարածեն ողջ աշխարհում»:

Վաղը, լուսնային հիջրեթի 1439 թվականի Ռաբի-օլ-ավվալ ամսվա 17-ը (2017 թվականի դեկտեմբերի 7), իսլամի մեծ մարգարե՝ Մոհամմեդ Մուստաֆայի և շիաների 6-րդ առաջնորդ՝ Իմամ Ջաաֆար Սադեղի բարեբաստիկ ծննդյան օրն է: