Ռոհանին իսլամական երկրների ղեկավարներին շնորհավորել է Իսլամի մեծ մարգարեի ծննդյան օրվա կապակցությամբ
ԻԻՀ նախագահը իսլամական երկրների ղեկավարներին հղած առանձին ուղերձներում շնորհավորել է Մոհամմեդի՝ բարության ու գթության մարգարեի բարեբաստիկ ծննդյան օրվա կապակցությամբ:
Շնորհավորական ուղերձներում , ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հույս է հայտնել,որ մուսուլմանական ժողովուրդների եղբայրությունն ու միասնությունը հիմնված կլինի Մոհամմեդ մարգարեի վեհ արժանիքների ու վարքագծի և Սուրբ Ղուրանի ուսմունքների վրա և առավել քան երբևէ կամրապնդվի իսլամական երկրների ղեկավարների կրկնակի ջանքերի շնորհիվ:
Ընդգծելով թաքֆիրական ու ծայրահեղական գաղափարներին դիմակայելու իսլամական երկրների կարևոր առաքելությունը, նախագահ Ռոհանին հավելել է.«Իսլամական ժողովուրդները միասնականությամբ ու համերաշխությամբ պետք է արդարություն , խաղաղություն ու կայունություն տարածեն ողջ աշխարհում»:
Վաղը, լուսնային հիջրեթի 1439 թվականի Ռաբի-օլ-ավվալ ամսվա 17-ը (2017 թվականի դեկտեմբերի 7), իսլամի մեծ մարգարե՝ Մոհամմեդ Մուստաֆայի և շիաների 6-րդ առաջնորդ՝ Իմամ Ջաաֆար Սադեղի բարեբաստիկ ծննդյան օրն է: