Ղասեմի .«Տարածաշրջանի անվտանգությունը կհաստատվի բանակցությունների արդյունքում
Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից տարածաշրջանի ճգնաժամերի կարգավորման գործում Իրանի կառուցողական դերի կարևորմանը, ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն ասել է.«Տարածաշրջանի զարգացումների հետ կապված Մակրոնի ռեալ մոտեցումը նպաստավոր պայմաններ է ստեղծում համագործակցությունների համար»:
Չորեքշաբթի օրը Ալժիրի «Ալ-Խաբար» և «Ալ-Վաթան» օրաթերթերին տված հարցազրույցում, Ֆրանսիայի նախագահն Իրանի իսլամական հանրապետությանը համարել էր տարածաշրջանային ուժ, շեշտելով.«Իրանը կարևոր դեր ունի տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման գործում»:
Բահրամ Ղասեմին նշել է.«Երկստանդարտ դիրքորոշումներից զերծ ռեալ, կառուցողական ու արդար կողմնորոշման շնորհիվ, հնարավոր կլինի հավաքական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում լարվածությունն ու անկայունությունը վերացնելու ուղղությամբ»:
«ԻԻՀ մշտապես կարևոր դեր է ունեցել ահաբեկչության և ծայրահեղականության դեմ պայքարի և կայունության հաստատման ու լարվածության վերացման ուղղությամբ».-հավաստել է Բահրամ Ղասեմին:
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակը նշել է, որ տարածաշրջանի անվտանգությունը բանակցություններով և անհարկի սպառազինական մրցակցությունից զերծ մնալով է պայմանավորված: