Ջոնսոն.«Բրիտանիան հանձնառու է ՀԳՀԾ-ի նկատմամբ»
https://parstoday.ir/hy/news/iran-i78191-Ջոնսոն._Բրիտանիան_հանձնառու_է_ՀԳՀԾ_ի_նկատմամբ
ԻԻՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է , որ Lոնդոնը հանձնառու է ՀԳՀԾ-ի նկատմամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 09, 2017 13:39 Asia/Tehran
  • Ջոնսոն.«Բրիտանիան հանձնառու է ՀԳՀԾ-ի նկատմամբ»

ԻԻՀ ԱԳ նախարարի հետ ունեցած հանդիպմանը Բրիտանիայի ԱԳ նախարարը նշել է , որ Lոնդոնը հանձնառու է ՀԳՀԾ-ի նկատմամբ:

Շաբաթ դեկտեմբերի 9-ին Թեհրանում կայացել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Բրիտանիայի ԱԳ նախարար ՝ Բորիս Ջոնսոնի հանդիպումը: «Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն Իրանի համար մեծ նշանակություն ու արժեք ունի». ասել է Ջանսոնը:

Բորիս Ջոնսոնը նաև Բրիտանիայի և Իրանի հարաբերությունները զարգացնելու և Լոնդոն-Թեհրան բանակցությունների շարունակման ցանկություն է հայտնել: 

Հանդիպմանը կողմերը մտքերի փոխանակում են կատարել տնտեսական, բանկային ու առևտրական, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային հարցերի շուրջ:

Շաբաթ օրը Բորիս Ջոնսոնը նաև հանդիպում-զրույց է ունեցել Իրանի Իսլամական խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի հետ: