Ռոհանի. Պաղեստինյան խմբերն ու իսլամ աշխարհը պիտի դիմակայեն ամերիկյան-սիոնիստական նախագծերին
https://parstoday.ir/hy/news/iran-i78423-Ռոհանի._Պաղեստինյան_խմբերն_ու_իսլամ_աշխարհը_պիտի_դիմակայեն_ամերիկյան_սիոնիստական_նախագծերին
ԻԻՀ նախագահը սուրբ Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ նախագահի քայլը Պաղեստինի ու իսլամ աշխարհի դեմ ուղղված չարանենգ նախագիծ բնութագրելով  բոլոր մուսուլմաններին ու իսլամ աշխարհին կոչ արեց միավորվել դրա դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 12, 2017 04:09 Asia/Tehran
  • Ռոհանի. Պաղեստինյան խմբերն ու իսլամ աշխարհը պիտի դիմակայեն ամերիկյան-սիոնիստական  նախագծերին

ԻԻՀ նախագահը սուրբ Ղոդսի կապակցությամբ ԱՄՆ նախագահի քայլը Պաղեստինի ու իսլամ աշխարհի դեմ ուղղված չարանենգ նախագիծ բնութագրելով  բոլոր մուսուլմաններին ու իսլամ աշխարհին կոչ արեց միավորվել դրա դեմ:

Հասան Ռոհանին երկուշաբթի օրը Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) քաղբյուրոյի նախագահ Էսմայիլ Հանիեի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծեց. «Պաղեստինի բռնահարված ժողովուրդն ու մուսուլման ժողովուրդը միասնականությամբ, դիմադրությամբ ու վճռակամությամբ պիտի պարտության մատնի ամերիկյան-սիոնիստական այս նախագիծը»:

«Իսլամական պետությունները չորեքշաբթի օրը Թուրքիայում նախատեսված Իսլամական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովում իրենց բողոքի ձայնը լսելի կդարձնեն աշխարհին»,-ընդգծեց Ռոհանին:

ԻԻՀ նախագահը հավելեց. «Իրանն անցյալի նման կանգնած է մնալու Պաղեստինի ժողովրդի կողքին և նոր ինթիֆադան շարունակելու է  ժողովրդի իրավունքների վերականգնման ուղղությամբ իր ճիշտ ընթացքը»:

Հեռախոսազրույցի ժամանակ Պաղեստինի իսլամական դիմադրության շարժման (Համաս) քաղբյուրոյի նախագահ Էսմայիլ Հանիեն ողջունելով Պաղեստինի ժողովրդին ու սուրբ Ղոդսը պաշտպանող ԻԻՀ-ի սկզբունքային դիրքորոշումներն, ասաց. «Պաղեստինի ժողովրդի իդեալների իրականացումը հովանավորելու ուղղությամբ ԻԻՀ-ն ամուր ու դիմացկուն սյուն է համարվում»: