Գուտերեշ.«ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթի երաշխիքի ամենալավ միջոցն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i78661-Գուտերեշ._ՀԳՀԾ_ն_Իրանի_միջուկային_ծրագրի_խաղաղանպատակ_բնույթի_երաշխիքի_ամենալավ_միջոցն_է
ՄԱԿ- ԱԽ-ին տված զեկույցում այդ կառույցի գլխավոր քարտուղարը ՀԳՀԾ-ն համարել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթի երաշխավորման ամենալավ միջոցը և ԱՄՆ-ի կոչ է արել հարգել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտականությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 09:02 Asia/Tehran
  • Գուտերեշ.«ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթի երաշխիքի ամենալավ միջոցն է»

ՄԱԿ- ԱԽ-ին տված զեկույցում այդ կառույցի գլխավոր քարտուղարը ՀԳՀԾ-ն համարել է Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթի երաշխավորման ամենալավ միջոցը և ԱՄՆ-ի կոչ է արել հարգել ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտականությունները:

Հինգշաբթի օրը, Associated Press գործակալության հաղորդմամբ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը մի զեկույց է ներկայացրել ՄԱԿ-ի ԱԽ-ին, որում ասել է.«ՀԳՀԾ-ն Իրանի միջուկային ծրագրի խաղաղանպատակ բնույթի երաշխիքի ամենալավ միջոցն է»:

Ողջունելով ՀԳՀԾ-ի նկատմամբ համաձայնության մյուս կողմերի և ԵՄ-ի ցուցաբերած աջակցությունը, Գուտերեշը ԱՄՆ-ին կոչ է արել հարգել իր իսկ ստանձնած պարտականությունները:

Նա նախազգուշացրել է, որ այս հարցում ամեն քայլից առաջ ԱՄՆ-ն պետք է հաշվի առնի տարածաշրջանում տվյալ քայլի թողած ազդեցության հարցը:

Գուտերեշը շեշտել է.«Իրանի պաշտպանական կարողությունները այդ թվում բալիստիկ հերթիռները միջուկային մարտագլխիկներ կրելու համար չեն նախատեսվել և այդ պատճառով էլ մի շարք մտահոգությունները անտեղի են»: