Գեներալ Հաջիզադեհ.«Իրանի գիտությունն ու ռազմական ուժը զսպիչ գործոններ են»
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օդատիեզերական ուժերի հրամանատար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհն ասել է.«Իրանի գիտությունն ու ռազմական ուժը զսպիչ գործոններ են Սիոնիստական ռեժիմի հավանական գրոհի դիմաց»:
Հինգշաբթի օրը նշելով ,որ մինչ այսօր ոմանց համար դեռ պարզ չէ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման վտանգի մեծությունը և վերջինիս դեմ Դիմադրության ճակատի տարած մեծ հաղթանակը, Բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հստակեցրել է.«Արաբների, մասնավորապես Սաուդյան ռեժիմի, Իսրայելի ու ԱՄՆ-ի ողջ հարստությունները ծառայեցվել էին ԻԼԻՊ-ին, բայց նրանք այս անգամ էլ պարտվեցին»:
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ավիաատիեզերական ուժերի հրամանատարն ասել է.«ԻԼԻՊ-ի անկումը բացառիկ երևույթ չէ: Իրանը Սրբազան պաշտպանության տարիներին ևս մեծ հաղթանակներ արձանագրեց Իրանի դեմ Իրաքի պարտադրյալ պատերազմում»:
Անդրադառնալով Իրանի հրթիռային ու պաշտպանական կարողությունների զարգացման շարունակմանը, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեհն ընդգծել է.«Այս հաջողությունները բացառություն չեն և վճռակամությամբ, հավատքով ու հետևողականությամբ կշարունակենք պաշտպանական կարողությունների զարգացումը»: