Իրանի ԱԳՆ պաշտոնյա.«Համաշխարհային կոնսենսուս կա ՀԳՀԾ-ն հովանավորելու շուրջ»
https://parstoday.ir/hy/news/iran-i78697-Իրանի_ԱԳՆ_պաշտոնյա._Համաշխարհային_կոնսենսուս_կա_ՀԳՀԾ_ն_հովանավորելու_շուրջ
Իրանի ԱԳ նախարարության Ամերիկայի հարցերով փոխտնօրենն ասել է.«Համաշխարհային կոնսենսուս կա Իրանի և «5+1» խմբի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագիրն հովանավորելու շուրջ»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Դեկտեմբեր 14, 2017 18:23 Asia/Tehran
  • Իրանի ԱԳՆ պաշտոնյա.«Համաշխարհային կոնսենսուս կա ՀԳՀԾ-ն հովանավորելու շուրջ»

Իրանի ԱԳ նախարարության Ամերիկայի հարցերով փոխտնօրենն ասել է.«Համաշխարհային կոնսենսուս կա Իրանի և «5+1» խմբի միջև ձեռք բերված միջուկային համաձայնագիրն հովանավորելու շուրջ»:

Իրանի ԱԳ նախարարության Ամերիկայի հարցերով փոխտնօրեն Հոջաթոլլահ Սոլթանին հավելել է.«Ոչ միայն լատինաամերիկյան երկրները, այլև աշխարհի շատ երկրներ հովանավորում են «5+1» խմբի հետ կնքված Իրանի միջուկային համաձայնագիրը»:

Իսկ Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահի որոշման մասին Սոլթանին ասել է.«Բացառությամբ մեկ-երկու երկրի , աշխարհի բոլոր երկրները դատապարտել են Դոնալդ Թրամփի այդ որոշումը»: