Էրաղչի.«Առանց ՀԳՀԾ-ի Արևմտյան Ասիան ավելի լավը չի դառնա»
Իրանի ԱԳ նախարարի տեղակալն ասել է.«Արևմտյան Ասիան առանց ՀԳՀԾ-ի գործադրման ավելի լավ ու խաղաղ տարածաշրջան չի լինելու: ԱՄՆ նախագահը, եթե ցանկանում է, թող փորձի»:
Ուրբաթ օրը ԻՌՆԱ-ի փոխանցմամբ Ճապոնիայի Քյոդո գործակալությանը տված հարցազրույցում Աբբաս Էրաղչին ԱՄՆ-ին մեղադրել է ՀԳՀԾ-ի գործադրումը խոչընդոտելու մեջ՝ ասելով.«Անորոշ միջավայրի ստեղծմամբ ԱՄՆ-ն փաստորեն քայլում է ՀԳՀԾ-ի բովանդակության հակառակ ուղղությամբ»:
ՀԳՀԾ-ի համատեղ հանձնաժողովի 10-րդ նստաշրջանում իրանական պատվիրակության ղեկավարը հավաստել է.«ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալու դեպքում Իրանի ԱԳ նախարարությունը և միջուկային էներգիայի կազմակերպությունը հարկ եղած հրահանգներն արդեն ստացել են»:
Էրաղչին նշել է.«ՀԳՀԾ-ն կրկին բանակցության ենթակա չէ և հնարավոր չէ նոր կետ ավելացնել համաձայնության բովանդակությանը»:
«ԱՄՆ-ի ներքին անհամաձայնությունները Իրանի հետ ոչ մի կապ չունեն: Կարևորն այն է, որ ԱՄՆ-ն հարգի իր իսկ ստորագրած պայմամագիրը»: