Ռոհանի.Ամերիկացիները չեն կարող վերացնել ՀԳՀԾ-ն
https://parstoday.ir/hy/news/iran-i79099-Ռոհանի.Ամերիկացիները_չեն_կարող_վերացնել_ՀԳՀԾ_ն
Նշելով,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն իրագործվելուց ի վեր ամերիկացիները մի քանի անգամ ցանկացել են վերացնել այս համաձայնագիրը, ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկացիները ՀԳՀԾ-ն խափանելու համար ոչինչ չեն կարող անել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 13:38 Asia/Tehran
  • Ռոհանի.Ամերիկացիները չեն կարող վերացնել ՀԳՀԾ-ն

Նշելով,որ Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրն իրագործվելուց ի վեր ամերիկացիները մի քանի անգամ ցանկացել են վերացնել այս համաձայնագիրը, ԻԻՀ նախագահն ասել է.«Ամերիկացիները ՀԳՀԾ-ն խափանելու համար ոչինչ չեն կարող անել»:

Այսօր Թեհրանում կայացած  «Քաղաքացիական իրավունքների իրականացման մասին զեկույցը» խորագրով առաջին ազգային ժողովի ընթացքում ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին ասել է.«Եթե որևէ երկիր դեմ է ՀԳՀԾ-ին , հույսեր չկապի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ,քանզի նա ոչ մի քայլ չի կատարի ձեզ համար»:

ԻԻՀ նախագահն ընդգծել է.«ՀԳՀԾ-ն կպահպանվի և Իրանը կշարունակի իր ուղին»:

Թրամփը պետք է 2018 թվականի հունվարի կեսերին որոշում կայացնի , արդյոք ցանկանում է հրաժարվել Իրանի միջուկային շրջափակումներից թե ոչ:

Իրանը հայտարարել է.«Քանի դեռ ՀԳՀԾ-ն ստորագրած երկրները հավատարիմ են այս համաձայնագրին , Իրանի իսլամական հանրապետությունը ևս հավատարիմ է մնալու դրան, բայց համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու դեպքում, հակադարձ քայլի կդիմի»: