Սալեհի.«ՄԱԳԱՏԷ-ն ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը հաստատող կառույցն է»
https://parstoday.ir/hy/news/iran-i79103-Սալեհի._ՄԱԳԱՏԷ_ն_ՀԳՀԾ_ին_Իրանի_հավատարմությունը_հաստատող_կառույցն_է
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Իրանի հավատարմությունը հաստատող կառույցը ՄԱԳԱՏԷ-ն է, որը մինչ այսօր 9 անգամ հաստատել է Իրանի հավատարմությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2017 14:10 Asia/Tehran
  • Սալեհի.«ՄԱԳԱՏԷ-ն ՀԳՀԾ-ին Իրանի հավատարմությունը հաստատող կառույցն է»

Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարն ասել է.«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրին Իրանի հավատարմությունը հաստատող կառույցը ՄԱԳԱՏԷ-ն է, որը մինչ այսօր 9 անգամ հաստատել է Իրանի հավատարմությունը»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի երեկոյան ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության մասին  ելույթի ժամանակ ՀԳՀԾ-ն վատ համաձայնագիր է համարել.«Կոնգրեսին հղած զեկույցում ես չեմ հաստատել միջուկային համաձայնագրին Իրանի հավատարմությունը», ասել է նա:

Հակադարձելով ԱՄՆ նախագահի հայտարարությանը, Ալի Աքբար Սալեհին հերքել է Իրան-Վեցյակ  միջուկային համաձայնագրի T կետը փոխելու ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոյի դիմումը: Նա նշել է,որ Ամանոն և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը այդ կետի շուրջ համակարծիք են:

Նշենք,որ T կետն ընդգրկում է այն բոլոր գործողությունները, որոնք կարող են կիրառվել միջուկային պայթուցիկ սարքի նախագծման ու զարգացման մեջ, ինչը արգելված է հայտարարվել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում: