Զարիֆ. «Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունները զարգանալու են»
https://parstoday.ir/hy/news/iran-i79197-Զարիֆ._Իրանի_Ադրբեջանի_և_Թուրքիայի_միջև_եռակողմ_համագործակցությունները_զարգանալու_են
Դեկտեմբերի 20-ին Բաքվում կայացած ԻԻՀ, Ադրբեջան , Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ նիստում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Երեք երկրի ԱԳ նախարարների նիստը չափազանց արդյունավետ միջոց է տարածաշրջանային համագործակցությունների զարգացման համար»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 12:04 Asia/Tehran
  • Զարիֆ. «Իրանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև եռակողմ համագործակցությունները զարգանալու են»

Դեկտեմբերի 20-ին Բաքվում կայացած ԻԻՀ, Ադրբեջան , Թուրքիա ԱԳ նախարարների եռակողմ նիստում, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ասել է .«Երեք երկրի ԱԳ նախարարների նիստը չափազանց արդյունավետ միջոց է տարածաշրջանային համագործակցությունների զարգացման համար»:

«Նիստում բանակցություններ են  տարվել Ղոդսը որպես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ԱՄՆ նախագահի վերջին որոշմանը հակադրվելու, նաև երեք երկրի միջև տնտեսական, մշակութային, տարանցիկ տրանսպորտի, էներգետիկայի և զբոսաշրջության ոլորտներում համագործակցությունները զարգացնելու համար».հավաստել է նախարար Զարիֆը:

ԻԻՀ-ի, Ադրբեջանի և Թուրքիայի ԱԳ նախարարների 5-րդ եռակողմ նիստը գումարվել է չորեքշաբթի օրը՝ Բաքվում, տարածաշրջանային, քաղաքական, առևտրական ու տեխնիական ոլորտներին վերաբերող հարցերը և տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը նպաստող քայլերը քննարկելու նպատակով: 

ԻԻՀ ԱԳ նախարարը չորեքշաբթի օրը հանդիպում է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: Հանդիպմանը զրուցակիցները խոսել են բանկային ոլորտում երկկողմ հարաբերությունների ընդլայնման ուղիների, նաև տարածաշրջանային հարցերի մասին: