Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Փարիզ է մեկնել
https://parstoday.ir/hy/news/iran-i79201-Իրանի_ԱԳ_նախարարի_տեղակալը_Փարիզ_է_մեկնել
Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը չորեքշաբթի օրը Փարիզ է ուղևորվել ՝ Իրանի և Ֆրանսիայի քաղաքական բանակցությունների 4-րդ փուլին մասնակցելու նպատակով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2017 12:22 Asia/Tehran
  • Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Փարիզ է մեկնել

Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը չորեքշաբթի օրը Փարիզ է ուղևորվել ՝ Իրանի և Ֆրանսիայի քաղաքական բանակցությունների 4-րդ փուլին մասնակցելու նպատակով:

Ինչպես ԻՍՆԱ գործակալությունն է հաղորդել , Իրան-Ֆրանսիա բանակցությունների 4-րդ փուլը նախագահելու են Սեյյեդ Աբբաս Էրաղչին և Եվրոպական երկրների գծով Ֆրանսիայի ԱԳ նախարարի տեղակալ Գորդո Մոնթայնը:

Իրանը և Ֆրանսիան քննարկելու են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհները: 

Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով մասնավորապես Պարսից ծոցի և Միջինարևելյան իրադարձությունների քննարկումն ու մտքերի փոխանակումը:

Իր երկօրյա այցի ընթացքում, Էրաղչին հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի պետայրերի հետ: Հինգշաբթի օրը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը ելությ է ունենալու միջազգային հարաբերությունների ֆրանսական ինստիտուտում: