Իրանի ԱԳ նախարարի տեղակալը Փարիզ է մեկնել
Իրավական ու միջազգային հարցերում ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը չորեքշաբթի օրը Փարիզ է ուղևորվել ՝ Իրանի և Ֆրանսիայի քաղաքական բանակցությունների 4-րդ փուլին մասնակցելու նպատակով:
Ինչպես ԻՍՆԱ գործակալությունն է հաղորդել , Իրան-Ֆրանսիա բանակցությունների 4-րդ փուլը նախագահելու են Սեյյեդ Աբբաս Էրաղչին և Եվրոպական երկրների գծով Ֆրանսիայի ԱԳ նախարարի տեղակալ Գորդո Մոնթայնը:
Իրանը և Ֆրանսիան քննարկելու են քաղաքական, տնտեսական ու մշակութային ոլորտներում երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհները:
Բանակցությունների օրակարգում են տարածաշրջանային ու միջազգային մասշտաբներով մասնավորապես Պարսից ծոցի և Միջինարևելյան իրադարձությունների քննարկումն ու մտքերի փոխանակումը:
Իր երկօրյա այցի ընթացքում, Էրաղչին հանդիպումներ է ունենալու Ֆրանսիայի պետայրերի հետ: Հինգշաբթի օրը ԻԻՀ ԱԳ նախարարի տեղակալը ելությ է ունենալու միջազգային հարաբերությունների ֆրանսական ինստիտուտում: