Էրաղչի.«Իրանի պաշտպանական կարողությունը բանակցության թեմա չի կարող լինել»
ԻԻՀ արտգործնախարարության միջազգային և իրավական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին, ընդգծելով, որ Իրանի պաշտպանական կարողությունը չի կարող բանակցության թեմա դառնալ, հստակեցրել է․ «ԻԻՀ համար խիստ կարևոր է անվտանգության հարցը»:
Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պահանջում են կասեցնել ԻԻՀ պաշտպանական ծրագրերը:
ԱՄՆ-ը հայտարարել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները հակասում են Անվտանգության խորհրդի թիվ 2231 բանաձևին:
Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատարի տեղակալ Նաբիլա Մասրալին ասել է, որ Իրանի հրթիռային փորձարկումները չեն հակասում ՀԳՀԾ-ին:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Սեյեդ Աբբաս Էրաղչին Փարիզում ասել է. «Այդ մասին տեղեկացրել ենք Ֆրանսիայի պաշտոնատարներին»:
Արաղչին նաև տեղեկացրել է, որ շուտով Ֆրանսիայի արտգործնախարար Ժան Իվ լե Դերյանը կժամանի Թեհրան: