Թրամփի սպառնալիքը զայրացրել է աշխարհին
https://parstoday.ir/hy/news/iran-i79455-Թրամփի_սպառնալիքը_զայրացրել_է_աշխարհին
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «ԱՄՆ-ի նախագահի կողմից ՄԱԿ-ի անդամ երկրների հասցեին հնչեցված սպառնալիքը զայրացրել է անդամ երկրներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2017 04:14 Asia/Tehran
  • Թրամփի սպառնալիքը զայրացրել է աշխարհին

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «ԱՄՆ-ի նախագահի կողմից ՄԱԿ-ի անդամ երկրների հասցեին հնչեցված սպառնալիքը զայրացրել է անդամ երկրներին»:

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն, հակազդելով Դողսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչող որոշման դեմ բանաձևի նախագծի քննարկման ժամանակ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի անդամ երկրների հասցեին հնչեցված սպառնալիքին, ասել է. «Աշխարհում ԱՄՆ-ի  ազդեցությունը գնալով նվազում է»:

Ղոդսը պաշտպանող բանաձևը հինգշաբթի օրը 128 կողմ, 9-ը դեմ և 35 ձեռնպահ ձայներով վավերացվեց ՄԱԿ-ի ԳԱ-ում: Այս բանաձևի համաձայն՝ ՄԱԿ-ը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք չի ճանաչում Ղոդսը:

ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին սպառնալով ԱՄՆ-ի քայլին հակառակող երկրներին, ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչներին հղած նոտայում նշել էր. «ԱՄՆ նախագահը հետևում է Երուսաղեմի մասին Վաշինգտոնի որոշման դեմ ՄԱԿ—ի ԳԱ-ում տված նրանց ձայներին»: