Թրամփի սպառնալիքը զայրացրել է աշխարհին
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամն ասել է. «ԱՄՆ-ի նախագահի կողմից ՄԱԿ-ի անդամ երկրների հասցեին հնչեցված սպառնալիքը զայրացրել է անդամ երկրներին»:
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Հեշմաթոլլահ Ֆալահաթփիշեն, հակազդելով Դողսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք ճանաչող որոշման դեմ բանաձևի նախագծի քննարկման ժամանակ ԱՄՆ-ի կողմից ՄԱԿ-ի անդամ երկրների հասցեին հնչեցված սպառնալիքին, ասել է. «Աշխարհում ԱՄՆ-ի ազդեցությունը գնալով նվազում է»:
Ղոդսը պաշտպանող բանաձևը հինգշաբթի օրը 128 կողմ, 9-ը դեմ և 35 ձեռնպահ ձայներով վավերացվեց ՄԱԿ-ի ԳԱ-ում: Այս բանաձևի համաձայն՝ ՄԱԿ-ը պաշտոնապես Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք չի ճանաչում Ղոդսը:
ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցիչ Նիքի Հեյլին սպառնալով ԱՄՆ-ի քայլին հակառակող երկրներին, ՄԱԿ-ում տարբեր երկրների ներկայացուցիչներին հղած նոտայում նշել էր. «ԱՄՆ նախագահը հետևում է Երուսաղեմի մասին Վաշինգտոնի որոշման դեմ ՄԱԿ—ի ԳԱ-ում տված նրանց ձայներին»: