Ռոհանի. Ահաբեկիչները տարածաշրջանում իրար են հանգուցել մուսուլմանների ու քրիստոնյաների ճակատագիրը
ԻԻՀ նախագահը հույս է հայտնեկ, որ Հիսուս Քրիստոսի անհատականությունն ու ուսուցումները կկարողանան մարդկությանն առաջնորդել դեպի խաղաղություն, անդորր ու խաղաղ համակեցություն:
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին կիրակի երեկոյան Հիսուս Քրիստոսի Ս. Ծննդյան և Նոր տարվա տոների սեմին այցելելով հայ նահատակ Ժորժ Քեշիշ Հարությունի հարազատներին, ընդգծել է. «Իրանում բոլոր կրոնները, դավանանքներն ու ազգությունները կիսում են միմյանց վիշտն ու ուրախությունը և Իրանի քաղաքացիները շարունակ կանգնած են եղել ու շարունակելու են կանգնած մնալ իրար կողքի»:
«Իրանի ողջ ժողովուրդը հարգում է այն նահատակների արյունը, ովքեր իրենց կյանքը զոհաբերելով պաշտպանեցին Իրանը»,-ընդգծել է ԻԻՀ նախագահը:
Ռոհանին անդրադարձել է նաև Միջին Արևելքի տարածաշրջանում քրիստոնյաների վիճակին և ասել. «Քրիստոնյաներն ահաբեկիչներից մեծ վնասներ են կրել Իրաքում, Սիրիայում ու Լիբանանում և իրավիճակը նույնն է մուսուլմանների համար»:
«Ահաբեկիչները տարածաշրջանում իրար հանգուցեցին մուսուլմանների ու քրիստոնյաների ճակատագրերը և նման պայմաններում անհրաժեշտ է, որ առավել քան երբևէ աջակցենք միմյանց»,-հավելել է ԻԻՀ նախագահը:
Ժորժ Քեշիշ Հարությունը 1988 թվականին նահատակվեց Իրանի դեմ Իրաքի պարտադրած պատերազմի արևմտյան ճակատում: