Թեհրանի հայոց թեմի առաջնորդ. Քրիստոնյաների համար Իսրայելը դադարել է գոյություն ունենալուց
Թեհրանի հայոց թեմի առաջնորդը երկուշաբթի օրն ընդգծեց. «Մենք՝ քրիստոնյաներս, պաշտոնապես չենք ընդունում Իսրայել կոչվող պետությունը»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Գերշ. Տեր Սեպուհ Ս. Արք. Սարգսյանը Թեհրանի իսլամական քաղխորհրդի նախագահության անդամ տիկ. Զահռա Նեժադ Բահրամի հետ հանդիպման ժամանակ, նշել է. «Քրիստոնյաներն այն պայմաններում են նշում Հիսուս Քրիստոսի Ս. Ծնունդը, երբ Հորդանան գետի արևմտյան ափին գտնվող նրա ծննդավայր՝ Բեթղեհեմը անհանդարտության մեջ է»:
Հիշեցնենք, որ կաթոլիկ և բողոքական քրիստոնայները դեկտեմբերի 25-ին նշեցին Ս. Ծննդյան տոնը:
Թեհրանի հայոց թեմի առաջնորդն անընդունելի է համարել և դատապարտել է Ղոդսը Սիոնիստական ռեժիմի մայրաքաղաք հռչակող ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին քայլը:
Գերշ. Տեր Սեպուհ Արք. Սարգսյանն ընդգծել է, որ Թրամփի այդ որոշումը ոչ միայն Պաղեստինի ու մուսուլմանների, այլև ողջ աշխարհի դեմ ուղղված քայլ է:
Ղոդս քաղաքը, որտեղ գտնվում է մուսուլմանների առաջին աղոթակողմ «Ալ-Աղսա» մզկիթը, Պաղեստինի անբաժանելի մասնիկն ու իսլամական եռյակ սրբավայրերից մեկն է: Այս սրբազան քաղաքը մեծ նշանակություն ունի մուսուլմանների համար:
Զահռա Նեժադ Բահրամն այս հանդիպման ժամանակ նշել է, որ Իրանը պատմության ընթացքում հյուրընկալել է տարբեր կրոնների ու դավանանքների: «Անկախ կրոնից ու դավանանքից, իրանցիները մշտապես առողջ, բարեկամական ու սերտ կապեր են ունեցել միմյանց հետ»: