Զարիֆ. Իրանի անվտանգությունն ու կայունությունը հիմնված է իր ժողովրդի վրա
https://parstoday.ir/hy/news/iran-i80385-Զարիֆ._Իրանի_անվտանգությունն_ու_կայունությունը_հիմնված_է_իր_ժողովրդի_վրա
ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի գիշեր հակազդելով Իրանում ծագած որոշ խռովություններին, իր թուիթերյան էջում գրել է. «Իրանի անվտանգությունն ու կայունությունը հիմնված է իր ժողովրդի վրա»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 03:57 Asia/Tehran
  • Զարիֆ. Իրանի անվտանգությունն ու կայունությունը հիմնված է իր ժողովրդի վրա

ԻԻՀ ԱԳ նախարարը երեքշաբթի գիշեր հակազդելով Իրանում ծագած որոշ խռովություններին, իր թուիթերյան էջում գրել է. «Իրանի անվտանգությունն ու կայունությունը հիմնված է իր ժողովրդի վրա»:

Մոհամմեդ Ջավադ Զարիֆը նշել է, որ հակառակ Թրամփի տարածաշրջանային բարեկամ ժողովուրդների, Իրանի ժողովուրդը քվեարկելու և հակառակելու իրավունք ունի: Նա հավելել է. «Այս իրավունքները, որոնք ձեռք են բերվել մեծ զոհողության գնով, պաշտպանվելու են և ներթափանցած տարրերին չի թույլատրվելու բռնարարքներով ու ավերածությամբ ոչնչացնել այդ իրավունքները»:

Անցած հինգշաբթի օրվանից Իրանի որոշ քաղաքների բնակիչներ հանրահավաքներ կազմակերպելով ու կարգախոսներ վանկարկելով բողոքել են ֆինանսական հաստատություններում ներդրած  գումարների վիճակը չպարզվելու, ինչպես նաև որոշ ապրանքների գնաճի ու կառավարության թույլ վերահսկողության դեմ: Որոշ դեպքերում, խուլիգանների միջամտության արդյունքում հանրահավաքները խռովության են վերածվել:

Ամերիկացի պաշտոնատարներ, Սիոնիստական ռեժիմն ու օտար ԶԼՄ-ներ շահարկելով ժողովրդային հանրահավաքները փորձեցին դրանք առաջնորդել խուլիգանության ու խռովության ուղղությամբ: