Իրանն ընդգծեց Թեհրան-Փարիզ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/iran-i80389-Իրանն_ընդգծեց_Թեհրան_Փարիզ_հարաբերությունների_ընդլայնման_ու_ամրապնդման_անհրաժեշտությունը
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Թեհրան-Փարիզ խորհրդակցությունները շարունակվելու և հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2018 04:00 Asia/Tehran
  • Իրանն ընդգծեց Թեհրան-Փարիզ հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը

ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին երեքշաբթի գիշեր Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդգծել է Թեհրան-Փարիզ խորհրդակցությունները շարունակվելու և հարաբերությունների ընդլայնման ու ամրապնդման անհրաժեշտությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հասան Ռոհանին այս հեռախոսազրույցի ժամանակ նոր տարվա կապակցությամբ շնորհավորելով Ֆրանսիայի կառավարությանն ու ժողովրդին, ընդգծել է, որ Իրանի ու Ֆրանսիայի երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերություններն ու համագործակցությունն ուղղված են տարածաշրջանում խաղաղության, կայունության ու անվտանգության ընդլայնմանն ու հզորացմանը:

Նշելով, որ ԻԻՀ սկզբունքային քաղաքականությունը հիմնված է տարածաշրջանում խաղաղության, անդորրի ու կայուն անվտանգության ամրապնդման վրա, Ռոհանին հավելել է. «Բոլորի համար պարզ է, որ Իրանի ջանքերն ու աջակցությունն ուղղված են տարածաշրջանում ԻԼԻՊ ահաբեկչական խմբի ոչնչացմանը»:

ԻԻՀ նախագահի ընդգծմամբ, ԻԻՀ-ն ՀԳՀԾ-ի հետ կապված հավատարիմ է օրենքների շրջանակում ստանձնած իր պարտավորություններին ու ԱԷՄԳ-ի հետ  համագործակցությանը: «ՀԳՀԾ-ն միջազգային համաձայնություն է և բոլորը պիտի դրա գոյատևման ուղղությամբ ջանք գործադրեն»:

Ռոհանին քննադատել է այն իրողությունը, որ ահաբեկչական մի խմբավորում, Փարիզում հենակետ ունենալով աշխատանք է տանում Իրանի ժողովրդի դեմ և ժողովրդին Իրանում հրահրում ու խրախուսում է բռնարարքների դիմելու ուղղությամբ, ասել է. «Ֆրանսիայի կառավարությունից ակնկալում ենք ահաբեկչության ու բռնարարքների դեմ պայքարի շրջանակում կատարի այդ ահաբեկչական խմբի հանդեպ իր օրինական պարտականությունը»:

Հեռախոսազրույցի ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնն անդրադառնալով այն կետին, որ Ֆրանսիան լիովին հավատարիմ է ՀԳՀԾ-ին ու համարում է, որ դա բխում է միջազգային խաղաղության ու կայունության շահիերից, ընդգծել է տարածաշրջանում կայունության ու անդորրի ստեղծման ուղղությամբ երկխոսությունն ու խորհրդակցությունները շարունակելու և Եմենում, Սիրիայում ու Իրաքում անհանդարտություններին վերջ տալու անհրաժեշտությունը:

«Ֆրանսիան որևէ դեպքում չի հերքում ԻԼԻՊ-ի ոչնչացման գործում Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի Ղոդսի ուժերի դերակատարությունն ու ներկայությունը և երախտապարտ է դրա հանդեպ»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

«Ֆրանսիան երբևէ ահաբեկչական խմբերի չի հովանավորել է»,-հայտարարել է Մակրոնն ընդգծելով, որ դեմ է այլ երկրների ներքին հարցերին միջամտությանը: