Ռոհանի-Էրդողան հեռախոսազրույցը
ԻԻՀ և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցում քննարկվել է Իրանի որոշ քաղաքներում անհանդարտությունների հարցը:
Հունվարի 3-ին Ռեջեբ Թայիբ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցում, Հասան Ռոհանին անդրադարձել է որոշ երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում անհանդարտություններ առաջացնելու գործում արևմտյան ու սիոնիստական լրատվամիջոցների դերակատարաությանն ասելով. «Սահմանափակ անհանդարտություններում Իրանի ոստիկանության խաղաղ ու արդյունավետ ներկայությունը վկայում է այն մասին, որ Իրանը վստահ է իր կայունության ու անվտանգության հարցում»:
ԻԻՀ նախագահի խոսքերով, ժողովուրդն օրենքի շրջանակում ազատ է իր քննադատությունն ու բողոքն արտահայտելու համար: «Անկասկած կառավարության համար ժողովրդի անվտանգությունն ու խաղաղությունը չափազանց կարևոր են և այդ շրջանակում չի լռելու չարաշահողների անօրինական քայլերի նկատմամբ».-ասել է նախագահ Հասան Ռոհանին:
Անդրադառնալով Թուրքիայում որոշ ուժերի կողմից նման իրավիճակ ստեղծելու դեպքերին, Ռեջեբ Թայիբ Էրդողանն ասել է.«Թուրքիան Իրանի անվտանգությունն ու կայունությունն իրենն է համարում»:
Խոսելով ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պետայրերի հայտարարություններին ու արևմտյան ԶԼՄ-ների գործունեության մասին, Թուրքիայի նախագահն ասել է .«Մենք ականատես ենք եղել մեր դեմ արևմտյան լրատվամիջոցների քարոզչությանը և վարժվել ենք Թրամփի ու Նեթանյահուի նման անձանց միջամտողական ու կրկնվող հայտարարություններին»: