Խոշռու. ԱՄՆ-ի վարչակազմը զուրկ է բարոյական ու քաղաքական արժանավորությունից
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն ուրբաթ գիշեր ԱՄՆ-ի ճնշման ներքո Իրանի վերջին իրադարձությունների քննարկման նպատակով գումարված ՄԱԿ-ի ԱԽ-ի նիստում իր ամերիկացի պաշտոնակցին հիշեցրեց բողոքարարների հանդեպ ԱՄՆ-ի անվտանգության ուժերի աշխատակիցների վերաբերմունքն ու ասաց. «ԱՄՆ-ի վարչակազմն աշխարհի տեսակետից զուրկ է քաղաքական ու բարոյական արժանավորությունից»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Ղոլամալի Խոշռուն ընդգծեց. «Ցավալի է, որ հակառակ որոշ անդամների հակառակության այս խորհուրդը ենթարկվել է ԱՄՆ-ի գործող վարչակազմին ու նիստ գումարել այնպիսի հարցի քննարկման համար, որը դուրս է նրա լիազորությունների սահմաններից և այդպիսով ապացուցել է միջազգային խաղաղության ու անվտանգության պաշտպանության ուղղությամբ իր իրական առաքելության իրագործման հարցում անկարողությունը»:
«Իրանի ներքին հարցերը քննարկելու փոխարեն ԱԽ-ն պիտի նիստ գումարի քննարկելու համար իրական խնդիրներ, այդ թվում Պաղեստինի տարածքի երկարատև բռնազավթումը, որին է ի դեպ նվիրված խորհրդի այսօրվա նիստի գլխավոր օրակարագը (իրավիճակը Միջին Արևելքում) և կամ Եմենի կույր ու աննպատակ ռմբակոծումը, որը վերջին երեք տարիների ընթացքում հազարավոր մարդկանց սպանվելու պատճառ է դարձել ու Եմենի ժողովրդին սով, հիվանդություն ու ավերածություն է տարածել: Սակայն ամոթով անկարող է դրանց ուղղությամբ նվազագույն քայլը ձեռնարկել»,-ընդգծել է Խոշռուն:
ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցիչն անդրադարձել է Իրանի ներքին հարցերին ԱՄՆ-ի միջամտության ստվարածավալ գործին, այդ թվում 1953 թվականի օգոստոսին Իրանի ժամանակի վարչապետի դեմ հեղաշրջմանն, Իրանի դեմ ութամյա պարտադրյալ պատերազմի ընթացքում Իրաքի բաըսական ռեժիմի ոճրագործությունների հովանավորմանն ու նաև 1988 թվականի հուլիսին Պարսից ծոցի երկնքում 290 ուղևորներ ու այդ թվում 66 երեխաներ փոխադրող ԻԻՀ-ի քաղաքացիական ինքնաթիռի կործանմանը և ներկաներին հարց ուղղել, թե ինչո՞ւ ԱՄՆ-ն այդ հարցերը քննարկելու համար երբևէ նիստ չգումարեց:
Ղոլամալի Խոշռուն միևնույն ժամանակ անդրադարձել է անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ում այդ երկրի վարչակազմի ոճրագործություններին, այդ թվում 2011 թվականին «Ուոլ սթրիթ»-ի շարժման բռնաճնշմանը, 1970 թվականին Քենթի նահանգային համալսարանում ուսանողների խաղաղ ցույցի դեմ ազգային պահակագնդի ուժերի վայրագ հարձակմանն ու ուսանողների սպանությանը և 1993 թվականին Տեխասի Վակոյում «Դավիդիան» աղանդի կենտրոն FBI-ի աշխատակիցների ներխուժմանն ու 83 տղամարդկանց, կանանց ու երեխաների սպանությանը: «Որևէ մեկը չի հիշում, որ որևէ երկիր ԱՄՆ-ի վարչակազմի նման վայրագ արարքները հիշեցրած լինի ԱԽ-ին, ինչ մնաց դրանց քննարկման համար նիստ գումարված լինի». ասել է նա: