ԵՄ-ի հետ Իրանի առևտրաշրջանառությունը 61 տոկոս աճ է ունեցել
ԵՄ-ի 28 անդամ երկրների հետ Իրանի առևտրաշրջանառությունը 2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում հատել է 16 միլիարդ 600 միլիոն եվրոյի սահմանագիծը, ավելի քան 61 տոկոս աճ արձանագրելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
ԻՌՆԱ-ի երկուշաբթի օրվա հաղորդման համաձայն, Թեհրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի ու գյուղատնտեսության պալատի տնտեսական ուսումնասիրությունների բաժնի զեկույցի համաձայն՝ 2017 թվականի առաջին 10 ամիսների ընթացքում դեպի ԵՄ արտահանումները կազմել են 8 միլիարդ 241 միլիոն, իսկ այդ տարածաշրջանից ներկրումները՝ 8 միլիարդ 407 միլիոն եվրո:
Համաձայն այս հաղորդման, Իրանի ապրանքային առևտրաշրջանառության աճին խթանել է դեպի ԵՄ արտահանման ծավալի կրկնապատկումը, ինչը պակասեցրել է ԻԻՀ առևտրական բացասական հաշվեկշիռը:
Իրանի Մաքսային ծառայությունը կիրակի օրը մի զեկույցում հայտարարեց, որ իրանական ընթացիկ տարվա անցած 9-ն ամիսների ընթացքում Իրանի ոչ-նավթային արտահանումները գերազանցել են 31 միլիարդ 640 միլիոն դոլարը: Այս ժամանակամիջոցում Իրանն ամենամեծ ծավալներով արտահանումները կատարել է Չինաստան, Էմիրություններն ու Իրաք: