Գեներալ Ջաաֆարի.«Ամերիկացիները, Սիոնիստների կամքով, շրջափակման են ենթարկում Իրանը»
https://parstoday.ir/hy/news/iran-i81091-Գեներալ_Ջաաֆարի._Ամերիկացիները_Սիոնիստների_կամքով_շրջափակման_են_ենթարկում_Իրանը
Իրանի պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավաստել է.«Ամերիկացիները, Սիոնիստների ու իսլամի թշնամիների կամքով, շրջափակման են ենթարկում ԻԻՀ-ին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 11, 2018 07:03 Asia/Tehran
  • Գեներալ Ջաաֆարի.«Ամերիկացիները, Սիոնիստների կամքով, շրջափակման են ենթարկում Իրանը»

Իրանի պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարը հավաստել է.«Ամերիկացիները, Սիոնիստների ու իսլամի թշնամիների կամքով, շրջափակման են ենթարկում ԻԻՀ-ին»:

Մերհ լրատվական գործակալության հաղորդմամբ, Բրիգադային Գեներալ Մոհամմեդ Ալի Ջաաֆարին նշել է.«Իրանի դեմ շրջափակումների կիրառմամբ, թշնամիները փորձում են հարվածել ԻԻՀ-ին, սակայն երբեք չեն հաջողելու»:

Իրանի պահապանների կորպուսի գլխավոր հրամանատարն անդրադարձել է վերջերս Իրանում տեղի ունեցած խռովություններին, ասելով. «Վերջին խռովությունը ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի կողմից ծրագրված քայլի արդյունք էր»:

«Տարածաշրջանում Իրանի ժողովրդից կրած իրարահաջորդ խպարտություններից զայրացած ամերիկացիներն ու նրա դաշնակիցները դիմեցին ԻԻՀ-ին հարվածելու քայլին»,- հավելել է գեներալ Ջաաֆարին:

ԻԻՀ-ն տարածաշրջանում առանցքային դերակատարություն ունի ԱՄՆ-ի, Սիոնիստական ռեժիմի ու Սաուդյան Արաբիայի սադրիչ քայլերին դիմակայելու հարցում: