Բորուջերդի. Աֆղանստանն ու Աֆրիկան ԻԼԻՊ-ի նպատակակետն են լինելու
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է. «Այժմ ԻԼԻՊ-ի անդամները Աֆղանստան են մեկնել ու անցած տարիների նման ներկայություն կունենան նաև աֆրիկյան երկրներում»:
Ալաեեդին Բորուջերդին ուրբաթ օրն Իսլամական խորհրդարանի լրատվական գործակալության հետ զրույցում ԻԼԻՊ-ի ապագա ճակատագրի մասին ասել է. «Որպես քաղաքական ու ռազմական մի կառույց, ԻԼԻՊ-ը պարտություն է կրել Իրաքում ու Սիրիայում և այս պարտությունն ԱՄՆ-ին սևերես դարձրեց, քանի որ ԻԼԻՊ-ին պարտության մատնելու համար առնվազն 20-ամյա ժամկետ էր նշանակել»:
«ԻԼԻՊ-ի գաղափարախոսությունը վահաբականության և ԱՄՆ-ի ու Բրիտանիայի անվտանգության ծառայությունների նորարարությունների խառնուրդն է»,-հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության ու արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ընդգծելով, որ ԻԼԻՊ-ի մտածողությունը դեռ տարիներ իր ճանապարհը շարունակելու է:
Բոռուջերդին նշել է, որ ահաբեկչական խմբերի քայլերը նաև խնդիրներ են առաջացնելու ահաբեկիչների պաշտպանների համար, հավելել է. «ԻԼԻՊ-ի եվրոպացի անդամներն ապացուցում են այն իրականությունը, որ իսլամ աշխարհի համար փոս փորող երկրներն այսօր իրենք դիմագրավում են ահաբեկչական քայլերի վտանգը»: