Զարիֆ. ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա չի դառնալու
https://parstoday.ir/hy/news/iran-i81253-Զարիֆ._ՀԳՀԾ_ն_կրկին_բանակցության_թեմա_չի_դառնալու
ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությաննըշ նշել է. «ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա չի կարող դառնալ ու ԱՄՆ-ն պիտի կատարի իր ստանձնած պարտավորությունները»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2018 03:48 Asia/Tehran
  • Զարիֆ. ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա չի դառնալու

ԻԻՀ ԱԳ նախարարն արձագանքելով ՀԳՀԾ-ի կապակցությամբ ԱՄՆ նախագահի հայտարարությաննըշ նշել է. «ՀԳՀԾ-ն կրկին բանակցության թեմա չի կարող դառնալ ու ԱՄՆ-ն պիտի կատարի իր ստանձնած պարտավորությունները»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Մոհամմեդ Ջավադ Զարիֆն ուրբաթ գիշեր Թուիթերում կատարած գրառման մեջ գրել է. «Թրամփի վարած քաղաքականությունն ու ուրբաթ գիշեր նրա հրապարակած հաղորդագրությունը ապարդյուն քայլ է՝ բազմակողմ ու ամուր մի համաձայնագիր խաթարելու համար, որն ունի ՄԱԿ-ի ու ԱԷՄԳ-ի հաստատումը»:

«ՀԳՀԾ-ն կրկին բանակցության չի կարող դրվել, այդ պատճառով էլ ԱՄՆ-ն հնացած հռետորության փոխարեն, Իրանի նման պիտի գործադրի ՀԳՀԾ-ի կետերը»,-նշել է ԻԻՀ ԱԳ նախարարը:

Ուրբաթ օրը, Իրանի դեմ միջուկային շրջափակումների առկախման ժամկետը երկարացնելուն զուգահեռ, ԱՄՆ նախագահ մի շարք անձանց ու կառույցների անուններ նույնպես ներառեց շրջափակումների ցուցակում և նախապայման որոշեց այն օրենքների համար, որոնք Կոնգրեսը պիտի ընդունի ՀԳՀԾ-ի կապակցությամբ: