Լարիջանի .«Իրանը չի ընդունելու միջուկային համաձայնության կառուցվածքային փոփոխությունը»
https://parstoday.ir/hy/news/iran-i81341-Լարիջանի_._Իրանը_չի_ընդունելու_միջուկային_համաձայնության_կառուցվածքային_փոփոխությունը
«ԻԻՀ-ը ոչ մի գնով չի ընդունելու միջուկային համաձայնության կառուցվածքային փոփոխությունը».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2018 06:51 Asia/Tehran
  • Լարիջանի .«Իրանը չի ընդունելու միջուկային համաձայնության կառուցվածքային փոփոխությունը»

«ԻԻՀ-ը ոչ մի գնով չի ընդունելու միջուկային համաձայնության կառուցվածքային փոփոխությունը».-ասել է իսլամական խորհրդարանի նախագահը:

Հունվարի 14-ին, խորհրդարանի դռնբաց նիստում, Ալի Լարիջանին հակադարձել է Իրանի մի խումբ ֆիզիկական ու իրավաբանական անձանց պատժամիջոցների ցուցակում ընդգրկելու ԱՄՆ-ի վերջին քայլին, ասելով .«Համատեղ գործողությունների համապարփակ ծրագրում փոփոխություններ կատարելու մասին ԱՄՆ նախագահի հայտարարություններն այդ միջազգային համաձայնության տապալում է նշանակում»: Հաղորդում է ԻՌՆԱ գործակալությունը:

«Թեև տարբեր ոլորտներում ԱՄՆ-ի անհավասարակշիռ քայլերի պատճառով, այդ երկրի սահմանած պատժամիջոցները պատիվ են բերում մարդկանց, սակայն միևնույն ժամանակ , գործարքային քայլերով ուղեկցվող նրա ընչաքաղցությունը դիվանագիտական հարաբերություններում բացասական ազդեցություն է ունեցել».-հավաստիացրել է Ալի Լարիջանին: