Ամոլի Լարիջանի.«Իրանը չի լռելու ԱՄՆ-ի վերջին շրջափակումների վերաբերյալ»
https://parstoday.ir/hy/news/iran-i81507-Ամոլի_Լարիջանի._Իրանը_չի_լռելու_ԱՄՆ_ի_վերջին_շրջափակումների_վերաբերյալ
Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Մի երկրի դատական իշխանության ղեկավարին շրջափակման ենթարկելը նշանակում է անցնել բոլոր սահմանները և ԱՄՆ-ն պետք է իմանա,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռելու նման քայլի վերաբերյալ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2018 14:39 Asia/Tehran
  • Ամոլի Լարիջանի.«Իրանը չի լռելու ԱՄՆ-ի վերջին շրջափակումների վերաբերյալ»

Իրանի դատական իշխանության ղեկավարն ասել է.«Մի երկրի դատական իշխանության ղեկավարին շրջափակման ենթարկելը նշանակում է անցնել բոլոր սահմանները և ԱՄՆ-ն պետք է իմանա,որ Իրանի Իսլամական Հանրապետությունը չի լռելու նման քայլի վերաբերյալ»:

Այսօր Թեհրանում կայացած դատական իշխանության բարձրաստիճան պատասխանատուների ժողովում Այաթոլլահ Սադեղ Ամոլի Լարիջանին տարբեր պատրվակներով շրջափակումների շրջանակի մեծանալը ԱՄՆ-ի  խարդախ քայլերից համարեց:«ԱՄՆ-ն պետք է գիտակցի,որ իր յուրաքանչյուր թշնամական վերաբերմունքը կարժանանա Իրանի կողմից համապատասխան հակազդեցության»,ասել է Սադեղ Ամոլի Լարիջանին:

Նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջերս կատարած հայտարարությունները վկայում են նրա կրկնվող խոստմնադրժության և ԻԻՀ դեմ թշնամանքի մասին, Իրանի դատական իշխանության ղեկավարը հստակեցրել է.«Իրանի նկատմամբ ԱՄՆ թշնամությունը 40 տարվա անցյալ ունի և վերջին տարիներին Իրանի Իսլամական Հանրապետության արձանագրած աճի ու տարածաշրջանում նրա մեծ դերակատարության պատճառով, ավելացել են ԱՄՆ-ի սպառնալիքներն ու թշնամական ճնշումներն Իրանի դեմ»: