Լարիջանի. Անվտանգության հարցերում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն անհրաժեշտ է
https://parstoday.ir/hy/news/iran-i81541-Լարիջանի._Անվտանգության_հարցերում_Իրանի_ու_Թուրքիայի_համագործակցությունն_անհրաժեշտ_է
Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Ամերիկացիները դեռևս Սիրիայում արկածախնդրության են ձգտում և այդ պատճառով անվտանգության հետ կապված հարցերում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն անհրաժեշտ է»:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 16, 2018 07:44 Asia/Tehran
  • Լարիջանի. Անվտանգության հարցերում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն անհրաժեշտ է

Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ասել է. «Ամերիկացիները դեռևս Սիրիայում արկածախնդրության են ձգտում և այդ պատճառով անվտանգության հետ կապված հարցերում Իրանի ու Թուրքիայի համագործակցությունն անհրաժեշտ է»:

Ալի Լարիջանին երկուշաբթի երեկոյան Թեհրանում Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների միջխորհրդարանական միության 13-րդ համաժողովին առընթեր Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանի հետ հանդիպման ժամանակ ասել է. «Ամերիկացիները նպատակ ունեն տարածաշրջանի երկրներում իրավիճակն անհանդարտացնել և դրա ապացույցներն ակնհայտ են»:

«Ամերիկացիները մտադիր են կրճատել Պաղեստինի ու Ղոդսի հարցը, սակայն չպիտի թույլ տալ, որ Պաղեստինի հարցը քավության նոխազ դառնա ու այդ կապակցությամբ Թուրքիան կարևոր դերակատարություն կարող է ունենալ»,-հայտարարել է Իրանի իսլամական խորհրդարանի նախագահն ընդգծելով Պաղեստինի ժողովրդին ու սուրբ Ղոդսը պաշտպանելու անհրաժեշտությունը:

Հանդիպման ժամանակ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Իսմայիլ Ղահրամանն անդրադարձել է  տարածաշրջանում խաղաղության հաստատման ուղղությամբ Իրանի ու Թուրքիայի կարևոր դերակատարությանը:

Նա նշել է, որ ահաբեկչության դիմակայման ուղղությամբ ԱՄՆ-ի ընդունած որոշումները սխալ են: «Ահաբեկչական մի խմբի դեմ պայքարելու նպատակով չի կարելի պաշտպանել ահաբեկչական մեկ այլ խմբի». ասել է Ղահրամանը: