Իրանը հակազդեց Սիրիայում ԱՄՆ-ի նոր ու ապակայունացնող քայլերին
ԻԻՀ ԱԳ նախարարության խոսնակն անդրադառնալով Սիրիայում սահմանային նոր ուժ ստեղծելու մասին ԱՄՆ-ի պաշտոնատարների հայտարարությանը, դա երկրների ներքին հարցերին բացահայտ միջամտություն համարեց:
Իրանի ռադիո-հեռուստաեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Բահրամ Ղասեմին երեքշաբթի օրն ասաց. «Ամերիկացիների այս որոշումը բացահայտվում է այն ժամանակ, երբ Սիրիայի բանակն ու նրա դաշնակից ուժերն ԻԼԻՊ և Ջեբհաթ-ալ-Նուսրա ահաբեկչական խմբերի դեմ պայքարում մեծ հաղթանակներ են արձանագրել»:
«Իրանը Ռուսաստանի ու Թուրքիայի կողքին շարունակ ջանք է գործադրել Աստանայի բանակցային գործընթացի և լարվածության մեղմացման տարածներ ստեղծելով սանձել այս ճգնաժամն ու մինչ այսօր ուշագրավ նվաճումներ ու հաջողություններ է արձանագրել»,-հավելեց Ղասեմին:
Նա ընդգծեց. «Ժամանակը հասել է, որ ԱՄՆ-ն սրբագրելով տարածաշրջանում իր միջամտողական ու կործանարար քաղաքականություններն իր ուժերին հեռացնի Սիրիայից և թույլ տա, որպեսզի այդ երկրի ժողովուրդն ինքը որոշում կայացնի իր ապագայի ու ճակատագրի մասին»: