Ռոհանի .«Սիոնիստները շահում են Լիբանանում տարաձայնություններից»
https://parstoday.ir/hy/news/iran-i81699-Ռոհանի_._Սիոնիստները_շահում_են_Լիբանանում_տարաձայնություններից
Նշելով, որ Լիբանանի կառավարությունն ու ժողովուրդը հաջողությամբ են հաղթահարել թշնամու դավերը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է .«Սիոնիստները շահում են Լիբանանում տարաձայնություններից ու պառակտումից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2018 12:17 Asia/Tehran
  • Ռոհանի .«Սիոնիստները շահում են Լիբանանում տարաձայնություններից»

Նշելով, որ Լիբանանի կառավարությունն ու ժողովուրդը հաջողությամբ են հաղթահարել թշնամու դավերը, Իրանի իսլամական հանրապետության նախագահն ասել է .«Սիոնիստները շահում են Լիբանանում տարաձայնություններից ու պառակտումից»:

Հունվարի 17-ին Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի հետ Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, Հասան Ռոհանին հույս է հայտնել, որ տարածաշրջանի բոլոր երկրները համագործակցության  օգնությամբ քայլեր են անելու կայունության, անվտանգության ու միասնության ամրապնդման ուղղությամբ և թույլ չեն տալու, որպեսզի արտասահմանյան ուժերը ՝ մասնավորապես ԱՄՆ-ը և Սիոնիստական ռեժիմը, հաջողեն թշնամական ծրագրերի իրականացման և պառակտում առաջացնելու գործում:

«Դիմադրության ճանապարհին և Սիոնիստական ռեժիմին դիմագրավելու հարցում Իրանի կառավարությունն ու ժողովուրդը լինելու են Լիբանանի կառավարության ու ժողովրդի կողքին».-անհրաժեշտ գնահատելով Թեհրան-Բեյրութ քաղաքական ու առևտրա-տնտեսական հարաբերությունները , հավաստիացրել է ԻԻՀ նախագահը :

Նաբիհ Բերրին բարձր է գնահատել Սիոնիստական ռեժիմի դեմ Լիբանանի Հեզբոլլահին և ժողովրդին աջակցելու հարցում Իրանի իրականացրած քայլերը:

«Իրանը դրական դեր է ունեցել տարածաշրջանի երկրների ճգնաժամերի կարգավորման գործում».ասել է Լիբանանի խորհրդարանի նախագահը