ՀԳՀԾ-ն՝ Իրանի ու Գերմանիայի ԱԳ փոխնախարարների խորհրդակցության առանցքում
Հունվար 19, 2018 14:11 Asia/Tehran
Բեռլինում Իրանի և Գերմանիայի ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀԳՀԾ-ի վերջին զարգացումները:
Իրանի ռադիո-հեռուստատեսության հաղորդմամբ, ԻԻՀ և Գերմանիայի ԱԳ փոխնախարարներ Սեյեդ Աբբաս Էրաղչին և Թոբիաս Լինդները կարևորել են ՀԳՀԾ-ի պահպանման և գործադրման անհրաժեշտությունը:
Էրաղչին ու Լինդները զրուցել են երկկողմ, տարածաշրջանային ու միջազգային հարաբերությունների մասին:
Իրանի ԱԳ փոխնախարարը հանդիպել է նաև Գերմանիայի էներգետիկայի ու տնտեսության նախարար Մաթիաս Մախինգի հետ: Կողմերը քննարկել են տնտեսության ոլորտում երկկողմ վերջին հարաբերությունները:
Այցի ընթացքում Էրաղչին Քորբեր հիմնադրամում ունեցած ելույթի ընթացքում մեկնաբանել է Իրանի դիրքորոշումները տարածաշրջանային ու միջազգային խնդիրների վերաբերյալ:
Պիտակ