Իրանի նավթի փոխնախարար. Արտասահմանյան ընկերությունների հետ կնքվում են նավթային  նոր պայմանագրեր
https://parstoday.ir/hy/news/iran-i82403-Իրանի_նավթի_փոխնախարար._Արտասահմանյան_ընկերությունների_հետ_կնքվում_են_նավթային_նոր_պայմանագրեր
Իրանի նավթի նախարարի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալը տեղեկացրել է առաջիկա 3-ից 4 ամիսների ընթացքում արտասահմանյան ընկերությունների հետ նավթի ու գազի ավազանների ընդլայնման 28 պայմանագրերի ստորագրման մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 26, 2018 07:32 Asia/Tehran
  • Իրանի նավթի փոխնախարար. Արտասահմանյան ընկերությունների հետ կնքվում են նավթային  նոր պայմանագրեր

Իրանի նավթի նախարարի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալը տեղեկացրել է առաջիկա 3-ից 4 ամիսների ընթացքում արտասահմանյան ընկերությունների հետ նավթի ու գազի ավազանների ընդլայնման 28 պայմանագրերի ստորագրման մասին:

Իրանի նավթի նախարարի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալ Ամիր Զամանինիան «Ռոյտերզ»-ին տված հարցազրույցում հայտարարել է. «Շուրջ 28 պայմանագրերի կնքման կապակցությամբ Իրանը բանակցում է արտասահմանյան, այդ թվում ճապոնական, չինական, ռուսական ու եվրոպական ընկերությունների հետ»։

Իրանի նավթի միջազգային ու առևտրական հարցերով տեղակալը հույս է հայտնել, որ նավթային ավազանների նախագծերի հետ կապված 10 համաձայնությունները վերջնական տեսքի կբերվեն մինչև 2018 թվականի մարտ ամիսը: