Շամխանի. Աստված Իրանի թշնամիներին հիմար է ստեղծել
https://parstoday.ir/hy/news/iran-i82405-Շամխանի._Աստված_Իրանի_թշնամիներին_հիմար_է_ստեղծել
Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրանի հանդեպ իմպերիալիզմի կրած պարբերական պարտություններն ապացուցում են, որ ԻԻՀ-ի համակարգի ժողովրդի ու տարողությունների մասին նրանց պատկերացումները սխալ են եղել ու Աստված Իրանի թշնամիներին հիմար է ստեղծել»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 26, 2018 04:03 Asia/Tehran
  • Շամխանի. Աստված Իրանի թշնամիներին հիմար է ստեղծել

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղարն ասել է. «Իրանի հանդեպ իմպերիալիզմի կրած պարբերական պարտություններն ապացուցում են, որ ԻԻՀ-ի համակարգի ժողովրդի ու տարողությունների մասին նրանց պատկերացումները սխալ են եղել ու Աստված Իրանի թշնամիներին հիմար է ստեղծել»:

Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին, «Ալ-Ալամ» հեռուստակայանին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրանում վերջին անկարգություններին ասել է. «ԻԻՀ-ի սահմանադրությունը լիովին օրինական է համարում ու օրենքների սահմաններում պաշտոնապես ընդունում է հանրահավաքների կազմակերպման իրավունքը»:

Շամխանին քննադատելով Իրանի վերջին անկարգություններին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջամտությունն ու այդ մտածված անկարգությունների հետ կապված իրականությունների գլխիվայր ներկայացվելն, ընդգծել է. «Երբ ժողովուրդը նկատեց Իրանի տարածաշրջանային հզորությանը վնասելու օտար տարրերի բացահայտ միջամտությունը, իր ճանապարհը բաժանելով խռովարարներից, դեմ կանգնեց նրանց»:

Շամխանին նշել է, որ Իրանում արտակարգ դրության հետ կապված օրենք գոյություն չունի:  «ԻԻՀ համակարգի հաստատման տարիների ընթացքում, չնայած որոշ ծանր ճգնաժամերին, երկրում երբևէ արտակարգ դրություն չի հայտարարվել».  ասել է նա:

«Չնայած Իրանն անապահով դարձնելու, ութամյա պատերազմ պարտադրելու, ծավալուն շրջափակումներ գործադրելու և Իրանին մեկուսացնելու նպատակով կոալիցիա ստեղծելու նման նախագծերի գործադրման համար կատարված խոշոր հատկացումներին, ԱՄՆ-ն ու Սիոնիստական ռեժիմը որևէ հաջողություն չեն ունեցել»,-հավելել է Շամխանին:

Շամխանին հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ու Էմիրությունների նման երկրների վարած քաղաքականությունը լի է ռազմավարական ու տակտիկական սխալներով: