Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին
https://parstoday.ir/hy/news/iran-i82669-Իրաքի_հարցերով_ՄԱԿ_ի_գլխավոր_քարտուղարի_ներկայացուցիչը_հանդիպել_է_Իրանի_ԱԳ_նախարարին
ԻԻՀ ԱԳ նախարարն ու Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչըբզրուցել են այդ երկրի ընթացիկ հարցերի ու զարգացումների շուրջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2018 04:01 Asia/Tehran
  • Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչը հանդիպել է Իրանի ԱԳ նախարարին

ԻԻՀ ԱԳ նախարարն ու Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչըբզրուցել են այդ երկրի ընթացիկ հարցերի ու զարգացումների շուրջ:

ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի և Իրաքի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Յան Կուբիշի կիրակի օրը Թեհրանում կայացած հանդիպման ժամանակ, կողմերը զրույց ու մտքերի փոխանակում են կատարեցլ Իրաքի վերջին զարգացումների, այդ երկրում կայունության ու անվտանգության հաստատման, ԻԼԻՊ-ի թափթփուկներին դիմակայումը շարունակելու անհրաժեշտության և խորհրդարանական ընտրությունների կայացման ու դրան Իրաքի բոլոր կուսակցությունների ու քաղաքական խմբերի մասնակցության անհրաժեշտության շուրջ:

Իրաքի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչը միջազգային հարցերով Իսլամական հեղափոխության մեծարգո առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսում նշել է, որ ՄԱԿ-ը լիովին հովանավորում է Իրաքի ժողովրդին ու տարածքային ամբողջականությունը: Նա  հույս է հայտնել, որ Իրաքի կառավարությունը կընդլայնի տարածաշրջանում կայունության ու անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ իր դերակատարությունը: