Ամիր Աբդոլլահյան. Աֆղանստանում ԻԼԻՊ-ից օգտվելը՝ Սպիտակ տան ռազմավարական նոր սխալը
Միջազգային հարցերում Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է. «Չնայած ՄԱԿ-ի կառուցողական ջանքերին, ԱՄՆ-ն ԻԼԻՊ-ի պարտություն կրած առաջնորդներին Իրաքից ու Սիրիայից տեղափոխում է Աֆղանստանի հյուսիս»:
Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը կիրակի օրը Թեհրանում, Իրաքի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յան Կուբիշի հետ հանդիպման ժամանակ ասել է. «ԻԼԻՊ-ի ու ահաբեկչության պահպանման ուղղությամբ գործադրված ջանքը վտանգավոր է Իրաքի, տարածաշրջանի ու աշխարհի ապագայի համար և Աֆղանստանում ԻԼԻՊ-ից օգտվելով ԱՄՆ-ի տարածաշրջանային խաղի շարունակվելը Սպիտակ տան թույլ տված ռազմավարական նոր սխալն է համարվում»:
Նա նշել է, որ Թեհրանը երբևէ չի պաշտպանել տարածաշրջանի ու Եմենի հարցերի կարգավորման համար ռազմական լուծումն, ընդգծել է. «Եմենի ապագան պատկանում է Եմենի ողջ ժողովրդին, կուսակցություններին ու օրինական խմբերին և այդ երկրի ճգնաժամի լուծումը միայն քաղաքական կարող է լինել»:
Իրաքի հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յան Կուբիշն այս հանդիպման ժամանակ ընդգծել է միասնականության պահպանման ու Իրաքի սահմանադրության գործադրման ուղղությամբ Իրաքի կառավարությանն ու ժողովրդին օժանդակելու անհրաժեշտությունը: Նա շնորհակալություն է հայտնել Իրաքում ահաբեկչության դեմ պայքարին սատարելու հարցում Իրանի կառուցողական դերակատարության կապակցությամբ: