Պահակազորի ցամաքային ուժի հրամանատար. ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ բախումներն ավարտվեցին
https://parstoday.ir/hy/news/iran-i82679-Պահակազորի_ցամաքային_ուժի_հրամանատար._ԻԼԻՊ_ի_ահաբեկիչների_հետ_բախումներն_ավարտվեցին
Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժի հրամանատարը հայտարարելով երկրի արևմուտքում ահաբեկչական-թաքֆիրական խմբի հետ պահակազորի ցամաքային ուժերի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի ռազմիկների բախումն ավարտվելու մասին, ասել է. «Այս բախումների ժամանակ կալանավորվել են 16 և սպանվել 5 ահաբեկիչներ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 29, 2018 04:05 Asia/Tehran
  • Պահակազորի ցամաքային ուժի հրամանատար. ԻԼԻՊ-ի ահաբեկիչների հետ բախումներն ավարտվեցին

Իրանի իսլամական հեղափոխության պահակազորի ցամաքային ուժի հրամանատարը հայտարարելով երկրի արևմուտքում ահաբեկչական-թաքֆիրական խմբի հետ պահակազորի ցամաքային ուժերի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի ռազմիկների բախումն ավարտվելու մասին, ասել է. «Այս բախումների ժամանակ կալանավորվել են 16 և սպանվել 5 ահաբեկիչներ»:

«Սեփահ Նյուզ»-ի հաղորդման համաձայն, բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրը կիրակի օրն ասել է. «ԻԼԻՊ ահաբեկչական-թաքֆիրական խմբի ահաբեկիչների և պահակազորի ցամաքային ուժի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի ռազմիկների շաբաթ առավոտյան տեղի ունեցած բախման ընթացքում, երեք ահաբեկիչներ, հայտնվելով պաշարման օղակի մեջ , պայթեցրեցին իրենց կրած պայթուցիկ բաճկոնները»:

Պահակազորի ցամաքային ուժի հրամանատարը հայտարարել է, որ ԻԼԻՊ թաքֆիրական-սիոնիստական ահաբեկիչների հետ բախումը տևել է ավելի քան 30 ժամ:  «Բախման ժամանակ նահատակվեցին պահակազորի ցամաքային ուժի «Նաջաֆ Աշրաֆ» զորակայանի երեք քաջարի ռազմիկներ». ասել է նա:

Բրիգադային գեներալ Մոհամմեդ Փաքփուրը նշելով, որ ձերբակալված ահաբեկիչների մեծ մասը օտարերկրյա քաղաքացիներ են, ընդգծել է. «Պահակազորի ցամաքային ուժի ռազմիկներն անվտանգության, տեղեկատվական, զինվորական ու իրավապահ այլ կառույցների և տարածքի տեղական ուժերի համագործակցությամբ տիրապետելով ահաբեկչական ու հակահեղափոխական խմբերի ցանկացած տեղաշարժին, կտրուկ պատասխան է տալու նրանց»: