ՀԳՀԾ-ն պատանդ վերցնելով, ԱՄՆ-ը բռնատուրք է կորզում Թեհրանից
https://parstoday.ir/hy/news/iran-i83027-ՀԳՀԾ_ն_պատանդ_վերցնելով_ԱՄՆ_ը_բռնատուրք_է_կորզում_Թեհրանից
Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«ՀԳՀԾ-ն պատանդ վերցնելով, ԱՄՆ-ը բռնատուրք է կորզում Թեհրանից»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2018 14:02 Asia/Tehran
  • ՀԳՀԾ-ն պատանդ վերցնելով, ԱՄՆ-ը բռնատուրք է կորզում Թեհրանից

Միջազգային հարցերով Իրանի իսլամական խորհրդարանի նախագահի հատուկ օգնականն ասել է.«ՀԳՀԾ-ն պատանդ վերցնելով, ԱՄՆ-ը բռնատուրք է կորզում Թեհրանից»:

Հինգշաբթի օրը, թուիթերում գրառում կատարելով, հակադարձելով ՀԳՀԾ-ի դեմ ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփի թշնամական դիրքորոշմանը, Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը գրել է.«Այստեղ Ռիադ չէ, որ հնարավոր լինի սուրերով պար պարելով, կես միլիարդ դոլլար գողանալ»:

Ամիր Աբդոլլահյանը հավաստիացրել է, որ Իրանի իսլամական հանրապետությունը հեղափոխության հաղթանակից մոտ 40 տարի անց շարունակում է իր զարգացումն ու դիմակայումը և հզորությամբ պաշտպանում է իր բոլոր ձեռքբերումները, տարածաշրջանային կառուցողական  ազդեցությունը և ազգային անվտանգությունը:

Հատկանշական է, որ չնայած ՀԳՀԾ-ի իրագործման հարցում ԱՄՆ-ի խափանարարություններին, Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին և Իրանի հետ միջուկային համաձայնության մյուս կողմերը բազմիցս հայտարարել են, որ ՀԳՀԾ-ն միջազգային հանրությանն է պատկանում  երկկողմ չէ և հնարավոր չէ դրանում որևէ փոփոխություն անել: