Իրանի ՊՆ. «ԱՄՆ-ն փորձում է ԻԼԻՊ-ի ռազմաբազան տեղափոխել Աֆղանստան»
https://parstoday.ir/hy/news/iran-i83313-Իրանի_ՊՆ._ԱՄՆ_ն_փորձում_է_ԻԼԻՊ_ի_ռազմաբազան_տեղափոխել_Աֆղանստան
ԻԻՀ Պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«ԱՄՆ-ն ցանկանում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիայից ու Իրաքից տեղափոխել Աֆղանստան»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 04, 2018 13:59 Asia/Tehran
  • Իրանի ՊՆ. «ԱՄՆ-ն փորձում է ԻԼԻՊ-ի ռազմաբազան տեղափոխել Աֆղանստան»

ԻԻՀ Պաշտպանության և Զինված ուժերի աջակցման նախարարն ասել է.«ԱՄՆ-ն ցանկանում է ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիայից ու Իրաքից տեղափոխել Աֆղանստան»:

Կիրակի օրը Աֆղանստանի պաշտպանության նախարար Թարիղ Շահ Բահրամիի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում բրիգադային գեներալ Ամիր Հաթամին հստակեցրել է.«Ամերիկացիներն ԻԼԻՊ-ը ստեղծեցին, որպեսզի նրանց ղեկավարեն Սիրիայում ու Իրաքում և այժմ՝ այդ հանցավոր խմբավորումը Աֆղանստան տեղափոխելով արդարացնել իրենց ներկայությունն այդ երկրում»:

Գեներալ Հաթամին ասել է.«Ամերիկացիներն ապացուցել են, որ մուսուլմանների թշնամին են: Ղոդսը սիոնիստների մայրաքաղաք հայտարարելն ԱՄՆ-ի ևս մեկ թշնամական ու կեղծ դեմքն է ցույց տալիս մուսուլմանների նկատմամբ»:

Գեներալ Հաթամիի խոսքով՝ տարածաշրջանային անվտանգության հաստատումը միայն տարածաշրջանի երկրների դրական կողմնորոշմամբ կարող է իրականություն դառնալ:

 Աֆղանստանի Պաշտպանության նախարար Թարիղ Շահ Բահրամին էլ իր հերթին ասել է.«Իրանը և Աֆղանստանը չպետք է անտեսեն ընդհանուր թշնամուն, այլ պետք է ահաբեկչության դեմ պայքարում համագործակցեն միմյանց հետ»: